18 հարկանի շենքի կառուցման դեմ բողոքող՝ Լազոյի 6 շենքի բնակիչները հանդիպում են Ավինյանին
Լազոյի 6 շենքի բնակիչները, որոնք պահանջում են չքանդել իրենց բակում առկա ֆուտբոլի դաշտը, այժմ հանդիպում են Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ:
Նշենք, որ այդ շենքը գտնվում է Կոմիտասի պանթեոնի հարեւանությամբ, որտեղ համապետական շաբաթօրյակի է մասնակցում Տիգրան Ավինյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արշակունյաց պողոտայում գտնվող Լազոյի 6 շենքի դիմաց գտնվող ֆուտբոլի դաշտի տեղում որոշվել է 18 հարկանի շենք կառուցել: Բարձրահարկ շենքի կառուցմանը դեմ են ոչ միայն նշված շենքի, այլև հարակից շենքերի բնակիչները։ Նրանց կարծիքով՝ շենքի կառուցումը հակասում է բոլոր իրավական գրված նորմերին, սահմանափակում երեխաների խաղադաշտ ունենալու և դրանից օգտվելու իրավունքները։