երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
18,9 մլրդ դրամ հատկացվեց 24 ճանապարհահատվածների կառուցման ու նորոգման համար. խոսքը 47 կմ ճանապարհի մասին է

18,9 մլրդ դրամ հատկացվեց 24 ճանապարհահատվածների կառուցման ու նորոգման համար. խոսքը 47 կմ ճանապարհի մասին է

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 29-ի նիտում որոշեց 18,9 մլրդ դրամ հատկացնել 24 ճանապարհահատվածների կառուցման համար:

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ ներկայացնելով նախագիծն, ասաց. «Նպատակը հետեւյալն է 2023 թվականի հիմնանորոգման ծրագրերով նախատեսված ընդհանուր առմամբ, 24 ճանապարհային հատվածի եւ մեկ տրանսպորտային օբյեկտի աշխատանքները շրունակելու կամ սկսելու համար  գումար հատկացնել:

24 ճանապարհների այն  հատվածները, որոնք այս տարի ավարտական տեքսի կբերվեն, 47 կմ է, որոնց մի մասը  միջպետական ճանապարհներ են, մի մասը հանրապետական, մի մասը՝ տեղական: Ընդհանուր գումարը 18,9 մլրդ դրամ է, որից 18,6 մլրդ-ը շինարարության համար է, մնացածը տեխնիկական եւ հեղինակային հսկողության համար»:

Ավանդույթի համաձայն Փաշինյանը մանրամասն թվարկեց, թե կոնկրետ որ ճանապարհների մասին է խոսքը:

  • Կիսվել: