շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
15 րոպե, և Գլոբբինգի հետ մաքսային գործընթացներն ավարտված են

15 րոպե, և Գլոբբինգի հետ մաքսային գործընթացներն ավարտված են

2023թ.-ի սեպտեմբերի 7-ի ՀՀ Կառավարության որոշման համաձայն՝ սույն թվականի սեպտեմբերի 17-ից մասնավոր լոգիստիկ ընկերությունների համար սեփական կարգո տերմինալ ստեղծելու գործընթացները շատ ավելի կպարզեցվեն։

Գլոբբինգ ընկերությունն այս մասին առաջինն է հայտնել իր ֆեյսբուքյան էջում։ Օրենքն ընդունվել է մաքսային մարմինների նախաձեռնությամբ, ինչը հնարավորություն է տվել Գլոբբինգին արդեն իսկ սկսել կարգո տերմինալի ստեղծման աշխատանքները։

Ահա թե ինչո՞ւ է Գլոբբինգը կատարում ներդրումներ սեփական կարգո տերմինալ ունենալու համար, և ի՞նչ կտա այն իր հաճախորդներին։

•Հաճախորդների սպասարկումը կիրականացվի շատ ու շատ ավելի արագ և չափազանց արդյունավետ։ Գլոբբինգի կարգո տերմինալում կսպասարկվեն միմիայն Գլոբբինգի հաճախորդները, այլևս չեն լինի կիլոմետրերով հերթեր, իսկ բեռներն ավելի արագ կզզնվեն և դուրս կբերվեն։ Մաքսազերծումն ու հայտարարագրումը նախկին 1 օրվա փոխարեն կտևի մոտ 15 րոպե։ Այո՛, այո՛, դուք ճիշտ կարդացիք:

•Գլոբբինգի կարգո տերմինալը կգտնվի Երևանում՝ այդպիսով հաճախորդներին հնարավորություն տալով աշխատանքային օրվա ցանկացած պահի մոտենալ և զբաղվել մաքսային գործընթացներով։

•Արագ սպասարկումը հնարավորություն կտա խուսափել հերթերից:

Այս շատ ու շատ այլ առավելություններ, որոնց մասին Գլոբբինգ ընկերությունը հանդես կգա հավելյալ հայտարարությամբ։

  • Կիսվել: