երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
15 նոր ու ժամանակակից տրոլեյբուսները կսպասարկեն համար 2 և 10 երթուղիները

15 նոր ու ժամանակակից տրոլեյբուսները կսպասարկեն համար 2 և 10 երթուղիները

Համայնքային միջոցներով գնված 15 նոր ու ժամանակակից տրոլեյբուսներով նախատեսվում է սպասարկել հ. 2 և 10 երթուղիները: Գործընթացը կկազմակերպվի համատեղ՝ նախկին շարժակազմի հետ: Այս մասին նշվել է այսօր՝ հունիսի 26-ին, Երեւանի քաղաքապետարանում հերթական խորհրդակցության ժամանակ:

Կգործարկվեն հ. 2 և 2ա, ինչպես նաև հ. 10 և 10ա երթուղիները, «ա» տարբերանշանով երթուղիները սպասարկում կիրականացնեն նաև հպակային ցանցից դուրս ուղեգծերով, որը կընդգրկի Դավթաշեն, Էրեբունու զանգվածը և «Աերացիան». նոր տրոլեյբուսները հնարավորություն ունեն ևս 60 կմ շահագործվել առանց հպակային ցանցի:

Զեկուցվել է նաև, որ, «Յութոնգ» ընկերության հետ պայմանավորվածության համաձայն, տրոլեյբուսների և ավտոբուսների սպասարկումը կիրականացնի «Երևանի էլեկտրատրանսպորտ» ընկերությունը:

  • Կիսվել: