երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Հունվարի 1-ից 1000 և ավելի բնակչություն ունեցող բնակավայրերում կենսաթոշակներն ու նպաստները կվճարվեն բացառապես անկանխիկ

Հունվարի 1-ից 1000 և ավելի բնակչություն ունեցող բնակավայրերում կենսաթոշակներն ու նպաստները կվճարվեն բացառապես անկանխիկ

2023թ․ հունվարի 1-ից 1000 և ավելի բնակչություն ունեցող գյուղական բնակավայրերում ևս կենսաթոշակներն ու ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստները, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով՝ բանկերի միջոցով: Այս մասին տեղեկացնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

Նշվում է, որ անկանխիկի անցման դրույթը վերաբերվում է մինչև 75 տարեկան, ինչպես նաև 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն չունեցող անձանց։
Վճարող կազմակերպությունը (բանկերից որևէ մեկը) ընտրելու համար կենսաթոշակառուներն ու նպաստառուները պետք է դիմեն Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։

  • Կիսվել: