երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
1 շնչին ընկնող ՀՆԱ-ով ՀՀ-ն անկախության պատմության մեջ առաջին անգամ Հարավկովկասյան տարածաշրջանում կլինի առաջինը. Պապոյան

1 շնչին ընկնող ՀՆԱ-ով ՀՀ-ն անկախության պատմության մեջ առաջին անգամ Հարավկովկասյան տարածաշրջանում կլինի առաջինը. Պապոյան

Խոստումը, որ տվել էինք մեր քաղաքացիներին, տարեկան միջին տնտեսական աճն է, որը պետք է կազմի 7 տոկոս: Այդ մասին Ազգային ժողովում 2024 թվականի պետբյուջեի քննարկման ժամանակ հիշեցրեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը, ապա մանրամասնեց, թե ինչու հենց 7 տոկոս:

«Տարեկան միջինում 7 տոկոս տնտեսական աճը հնարավորություն է տալիս 5 տարում 40 տոկոսով ավելացնել, իսկ 10 տարում՝ կրկնապատկել ՀՆԱ-ն:

2022-ին արձանագրվել է 12,6 տնտեսական աճ, այս տարվա համար, տարբեր գնահատականներով, կարձանագրվի նախանշված թիրախից՝ 7 տոկոսից ավելի բարձր աճ՝ 8 տոկոսի շրջակայքում կամ ավելի բարձր: Իսկ հաջորդ տարվա համար նորից թիրախավորել ենք շատ բարձր տնտեսական աճ՝ 7 տոկոս:

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ 2024 թվականի դրությամբ տնտեսական աճի խոստումը նույնպես ոչ միայն կատարված է, այլ նաև՝ նորից գերակատարված:

Այս ցուցանիշի լավագույն արտացոլանքը 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն է, որը, ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալների՝ 2018-ի սկզբում կազմում էր ընդամենը 4000 դոլարից մի փոքր ավելի, այնինչ այս տարվա տվյալներով՝ այդ ցուցանիշը կկազմի մոտ 8300 դոլար: Ընդ որում՝ այս ցուցանիշով Հայաստանը անկախության պատմության մեջ առաջին անգամ Հարավկովկասյան տարածաշրջանում կլինի առաջինը՝ առաջ անցնելով իր հարևան երկու երկրներից»,- ասաց նա:

  • Կիսվել: