շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Զոհվել է Ապրիլյան քառօրյայի մասնակից, 1987թ. ծնված Գառնիկ Հուսիկի Խաչատրյանը

Զոհվել է Ապրիլյան քառօրյայի մասնակից, 1987թ. ծնված Գառնիկ Հուսիկի Խաչատրյանը

Մեծագույն ցավով տեղեկացնում ենք, որ ռազմաճակատում՝ մարտական գործողությունների ընթացքում զոհվել է ակունքցի սպա, Ապրիլյան քառօրեայի մասնակից, 1987թ. ծնված Գառնիկ Հուսիկի Խաչատրյանը։ Այս մասին տեղեկանում ենք Ակունքի համայնքապետարանից:

՛՛Ակունքի համայնքապետարանը իր խորհին վշտակցումն ու ցավակցությունն է հայտնում Գառնիկ Խաչատրյանի ընտանիքին, հարազատներին և ծառայակիցներին,
համբերություն, ուժ ու կորով ենք մաղթում ...

Գառնիկ Խաչատրյանը մշտավառ փառքով կապրի ոչ միայն հարազատների, այլև երախտագետ սերունդների հիշողության մեջ։

Հանգչիր խաղաղությամբ:
Փառք ու խոնարհում քեզ, Հերոս...՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

 

  • Կիսվել: