հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Զինծառայողների ամսական վարձատրության ավելացումները էական և շոշափելի են․ Նիկոլ Փաշինյան

Զինծառայողների ամսական վարձատրության ավելացումները էական և շոշափելի են․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինայնը Բանակի տոնի առթիվ  շարունակում է հրապարակել 2018-ից ի վեր Հայոց բանակի ձեռքբերումների թվարկումը։ Նա այս անգամ անդրադարձել է  զինծառայողների ամսական վարձատրության ցուցանիշներին․

«Այսօր Հայոց բանակի օրն է 

Փաստ համար 35/2 - Կառավարության որոշմամբ 2019 թ. հունիսի 1-ից Հայոց բանակի զինծառայողների ամսական վարձատրության բարձրացման կոնկրետ ցուցանիշները հետեւյալն են.

-Գնդի հրամանատար – 22 հազար դրամ, 4.6 տոկոս:
-Գնդի հրամ. տեղակալ – 51 հազար դրամ, 12.7 տոկոս:
-Գումարտակի հրամանատար – 88 հազար դրամ, 23 տոկոս:
-Վաշտի հրամանատար – 97 հազար դրամ, 32.6 տոկոս:
-Դասակի հրամանատար – 72 հազար դրամ, 26.2 տոկոս:
-Ավագ ենթասպա – 38 հազար դրամ, 18 տոկոս:
-Շարքային պայմանագրային – 23 հազար դրամ, 13.7 տոկոս:
-Սերժանտ պայմանագրային (դասընթաց անցած) - 49 հազար դրամ, 22 տոկոս:

Վերը բերված թվերը վարձատրության ավելացած մասն են՝ հարկումից հետո: Այսինքն՝ սա այն հավելյալ գումարն է, որ մարդիկ կոնկրետ ամեն ամիս տանում են իրենց տուն: Կախված ծառայության բնույթից, կոչումից՝ այս թվերը կարող են ավելանալ կամ մի փոքր պակասել: Ընդ որում, ավելացումները, կախված ծառայության բնույթից, էական և շոշափելի են, իսկ նվազեցումները՝ կախված նորից ծառայության բնույթից, ոչ էական են:

Շնորհավոր տոնդ Հայոց հաղթանակած, փառապանծ բանակ»

 

  • Կիսվել: