շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Չէի ցանկանա՝ այդ տեսանյութը շրջանառվեր, լավ ազդակ չէր, երբ մեր զինվորները կանգնել ու չէին կրակում․ Թագուհի Թովմասյան

Չէի ցանկանա՝ այդ տեսանյութը շրջանառվեր, լավ ազդակ չէր, երբ մեր զինվորները կանգնել ու չէին կրակում․ Թագուհի Թովմասյան

Նախօրեին ՊՆ-ի տարածած տեսանյութը լավ ազդակ չէր մեր քաղաքացիների համար: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

«Գուցե մենք այդ կադրերը հրապարակել ենք, որ ցույց տանք, թե ինչքան համեստ կանգնած է հայ զինվորականը եւ ագրեսիան գալիս է ադրբեջանական կողմից: Բայց ես կարծում եմ, որ այդ տեսանյութը ուղղակի կարելի էր ուղարկել միջազգային կառույցներին,  ցույց տալ իրավիճակը փաստերով, թե ինչ է կատարվում, բայց հանրությունը չտեսներ, թե ինչքան անգործունակ էին կանգնած մեր զինծառայողները եւ թշնամուն տեսնելիս չեն ոչնչացնում:

Դա լավ ազդակ չէ մեր քաղաքացիներին, որովհետեւ դասագրքային ճշմարտություն գոյություն ունի՝ եթե ցանկացած զինծառայող տեսնում է, որ թշնամին մոտենում է, նա այլ բան չունի անելու, քան ոչնչացնել թշնամուն: Բայց մենք տեսանք, որ երեկ այդ կանոնը չի պահվում, ես բացարձակ չէի ցանկանա, որ այդ տեսանյութը շրջանառվեր», - ընդգծեց պատգամավորը:

Անդրադառնալով ադրբեջանցի զինծառայողների՝ Սիսիանի բնակավայրերում հայտնվելու հանգամանքին՝ պատգամավորը նշեց․

«Ցավալի իրողություն է և խայտառակություն, որ ադրբեջանցի զինծառայողը կարող է թեկուզ մոլոված հայտնվել Հայաստանի  ոչ միայն սահմանից ներս, այլև այնքան խորքը, որ գա մտնի մարդկանց տուն, հաց ուտի փոխվի, բա մեր ուժային կառույցները, անվանգության երաշխավորները ինչով են զբաղված։ Հատկապես, երբ նրանցից մեկը հայտնաբերված չէ ու ճշգրտենք՝ որտեղ է ու ինչ պլաններ ունի»։

  • Կիսվել: