կիրակի, մարտ 3
3 / 3 / 2024
Թշնամին զինտեխնիկա է կուտակում, ահազանգներ եմ ստացել Գեղարքունիքից, Տավուշից, Արցախից. Թագուհի Թովմասյան

Թշնամին զինտեխնիկա է կուտակում, ահազանգներ եմ ստացել Գեղարքունիքից, Տավուշից, Արցախից. Թագուհի Թովմասյան

Ես ամենօրյա կապի մեջ եմ սահմանամերձ շրջանի բնակիչների հետ, զինվորականների հետ, որոնք ահազանգում են այն մասին, ինչը տեսնում են. իրենք շարժ էին տեսել եւ ինձ ահազանգել, որի մասին ես անհրաժեշտ համարեցի դիմել մեր միջազգային գործընկերներին, որ հնարավորինս կարողանանք կանխարգելել հնարավոր էսկաալացիան:

Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով Հայաստանի սահմաններին հառակարոդի զինուժի կուտակումների մասին խոսակցություններին:

«Հասկանալի է, որ եթե զինտեխնիկա է կուտակվում, դա հենց այնպես չի արվում, արվում է որոշակի գործողության նախապատրաստելու համար: Ես ահազնգեր ստացել եմ Գեղարքունիքից, Տավուշից եւ ամբողջ Արցախի երկայնքով: Զինտեխնիկայի տեղաշարժ է եղել, որն անհանգստացրել է մարդկանց:

Արդեն բավականին մեծ եւ բուռն արձագանք կա, բոլորը հետաքրքրված են: Ունեմ արձագանքներ տարբեր գերտերություններից ամենաբարձր մակարդակով, որ իրենք հետեւում են  ընթացքին, մեծ ուշադրությամբ կհետեւեն նաեւ հետագա զարգացումներին՝ փորձելով կանխարգելել որոշակի գործողություններ»,-ասաց նա:

  • Կիսվել: