չորեքշաբթի, փետրվար 5
5 / 2 / 2025
Տաշիրի և Ստեփանավանի տարածաշրջաններից զինվորական ծառայության մեկնեցին առաջին նորակոչիկները

Տաշիրի և Ստեփանավանի տարածաշրջաններից զինվորական ծառայության մեկնեցին առաջին նորակոչիկները

Այսօր`հունվարի 12-ին, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեկնեցին ձմեռային զորակոչի առաջին նորակոչիկները՝ նաև Տաշիրի և Ստեփանավանի տարածաշրջաններից, հայտնում են ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմից:

Նրանց ճանապարհելու էին մեկնել Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզպետի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Արմեն Հակոբյանը, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Լոռու մարզի տարածքային ստորաբաժանման պետի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Վահրադյանը, Ստեփանավան համայնքում՝ Լոռի Բերդ համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանը: Հանդիսավոր միջոցառումներին մասնակցում էին նաև համայնքապետարանների պաշտոնյաներ, ուժային կառույցների, իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք, զինակոչիկների հարազատներ ու ընկերներ:

Զինակոչիկներին մարզպետ Արամ Ղազարյանի և իր անունից բարի ծառայություն, իսկ նրանց ծնողներին՝ համբերություն ու տոկունություն մաղթեց Գոռ Ասրյանը:

-Թող անառիկ լինեն Հայաստանի Հանրապետության սահմանները, խաղաղ երկինք մեր երկրին:

Երկու տարի անց սպասում ենք ձեզ առողջ ու անփորձանք,-ասաց նա՝ կոչ անելով թև ու թիկունք լինել միմյանց:

Նորակոչիկներին իրենց օրհնությունը հղեցին հոգևոր հայրերը:

Բարեմաղթանքի խոսքեր հնչեցին նաև համայնքների ղեկավարների անունից:

  • Կիսվել: