ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Սև լճի հատվածում մենք բարելավել ենք մեր դիրքերը. Գորիսի փոխհամայնքապետ

Սև լճի հատվածում մենք բարելավել ենք մեր դիրքերը. Գորիսի փոխհամայնքապետ

Սև լճի հատվածում մենք բարելավել ենք մեր դիրքերը, տղաները բարելավել են իրենց դիրքերը: Այս մասին InfoPort.am-ի հետ զրույցում ասել է Գորիսի փոխհամայնքապետ Կարեն Քոչարյանը:

Նա մանրամասներ է ներկայացրել հայ և ադրբեջանցի զինվորականների միջև Սև լճի տարածքում երեկ տեղի ունեցած միջադեպից:

«Սև լճի հատվածում երեկ ադրբեջանցիները փորձել են բարելավել իրենց հենակետերը, բայց հանդիպել են հայկական կողմի դիմադրությանը։ Ընդհանուր դիրքային անհանգստություն է եղել, սակայն կրակոցներ չեն եղել։

Ադրբեջանցիները առաջ գալու փորձ են արել, մեր տղաները կասեցրել են այդ փորձը և բարելավել իրենց դիրքերը»,– պատմեց նա։

Նշենք, որ մայիսի 12-ին ադրբեջանական ԶՈՒ-ն ներխուժել է Սյունիքի տարածք և մինչ այժմ այնտեղ է։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: