ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Ռազմատեխնիկական կապերի ընդլայնումն ու սպառազինության դիվերսիֆիկացիան մեր անվտանգային ճարտարապետության գլխավոր ուղղություններից են․ Պապիկյան

Ռազմատեխնիկական կապերի ընդլայնումն ու սպառազինության դիվերսիֆիկացիան մեր անվտանգային ճարտարապետության գլխավոր ուղղություններից են․ Պապիկյան

Ռազմատեխնիկական կապերի ընդլայնումն ու սպառազինության դիվերսիֆիկացիան Հայաստանի անվտանգային ճարտարապետության գլխավոր ուղղություններից են։ Այս մասին այսօր ԱԺ-ում 2026 թ. պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Նա, մասնավորապես, նշեց. «Ռազմատեխնիկական կապերի ընդլայնումն ու սպառազինության դիվերսիֆիկացիան մեր անվտանգային ճարտարապետության գլխավոր ուղղություններից են։ Հենց այս տրամաբանությամբ էլ շարունակում ենք Զինված ուժերի սպառազինության արդիականացմանն ուղղված աշխատանքները, համագործակցությունը նոր գործընկերների հետ»:

Պապիկյանը հավելեց, որ ուշադրության կենտրոնում է նաև տեղական ռազմարդյունաբերությունը։

«2022 թվականին մենք տեղական ռազմարդյունաբերական ընկերությունների հետ ունեցել ենք մոտավորապես 5.5 միլիարդ դրամի պայմանագրեր։ Այդ թիվն այսօր դարձել է 171 միլիարդ դրամ»,-ասաց նախարարը:

Պապիկյանը նաև ընդգծեց, որ Հայատանը իր սպառազինությունն ու բանակն օգտագործելու է մեկ նպատակով՝ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու համար։

  • Կիսվել: