չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ռազմական դրության ռեժիմն այս պահին անհրաժեշտություն է՝ Սոթքում տիրող իրավիճակը հաշվի առնելով. Քոչարյան

Ռազմական դրության ռեժիմն այս պահին անհրաժեշտություն է՝ Սոթքում տիրող իրավիճակը հաշվի առնելով. Քոչարյան

Ըստ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի՝ ԱԺ արտահերթ նիստում այսօր ռազմական դրությունը վերացնելու մասին նախագծի քննարկումը կարևոր էր, սակայն այն կարծես ավելի խորացրեց երկրում եղած ճգնաժամը: 

Քոչարյանն ասաց. ՛՛Մենք սկսեցինք ռազմական դրության հարցի չեղարկման քննարկումով, երեկ մենք հանձնաժողովում քննարկել ենք նաև դրա հնարավոր փոփոխությունների մոտալուտ սցենարը: Այսօրվա քննարկումների արդյունքում ինձ մոտ համոզմունք առաջացավ, որ ռազմական դրության ռեժիմն այս պահին անհրաժեշտություն է՝ հատկապես Սոթքում տիրող իրավիճակը հաշվի առնելով՛՛:

Նրա խոսքով՝ ռազմական դրության հաստատումը տեղի է ունեցել կառավարության որոշումով, իսկ որոշումը կայացվել է ռազմական գերատեսչության ցանկությամբ: Ըստ Քոչարյանի՝ այսօր էլ ռազմական գերատեսչությունն ինքը պետք է իր առջև դրված խնդիրների շրջանակում պահանջ դնի՝ այդ ռեժիմը պետք է, պետք չէ, թե մասամբ է պետք:

Պատգամավորը տեղեկացրեց նաև, որ Ապրիլյան  պատերազմի քննիչ հանձնաժողովի եզրակացությունը մի քանի օր առաջ արդեն ներկայացրել է Ազգային ժողովի նախագահին և, կարծում է, որ դա պետք է հասանելի լինի հանրությանը, որովհետև, ըստ նրա, գնահատված է այդ պահին բանակային ստորաբաժանումների վիճակը:

  • Կիսվել: