երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Քրեական վարույթներ են սկսվել ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի պաշտոնավարման ժամանակահատվածում զենքի ձեռք բերման գործարքների առնչությամբ

Քրեական վարույթներ են սկսվել ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի պաշտոնավարման ժամանակահատվածում զենքի ձեռք բերման գործարքների առնչությամբ

ՀՀ Զինվորական դատախազությունը քրեական վարույթն էր է հարուցել փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի ՊՆ-ում տեղի ունեցած «չարաշահումների» մասին աղմկահարույց հայտարարությունների հիման վրա: Այս մասին InfoPort.am-ին հայտնեց Զինդատախազության քննիչ Սաղաթելյանը:

Վարույթ, մասնավորապես հարուցվել է Սիրունյանի նոյեմբերի 17 հարցազրույցի հիման վրա, որում վերջինս պնդում է, որ պատերազմի օրերին ռուսական ORSIS ընկերությունը անվճար զենք է առաջարկել Հայաստանին, սակայն ՀՀ ՊՆ ղեկավարությունը անհասկանալի պատճառներով մերժել է այդ առաջարկը: Քննիչը մեզ փոխանցեց, որ վարույթը նոր է իրականացվում և դեռ ոչ մի նորություն գործի վերաբերյալ նա հայտնել չի կարող:

Գործի շրջանակներում Սիրունյանին երկու անգամ կանչել են վարույթ իրականացնող մարմին, նա ներկայացել է, սակայն հրաժարվել է ցուցմունք տալ` առաջարկելով, որպես հիմք ընդունել իր մամուլում արած հայտարարությունները:

Սիրունյանի հայտարարությունների հիման վրա մեկ այլ վարույթ էլ է իրականացվում: Խոսքը գնում է նրա այն պնդումների մասին, ըստ որի, զենքի միջազգային առևտրով զբաղվող մի գործարար ՀՀ ՊՆ-ի հետ «կոռուպցիոն գործարքների շրջանակներում» Վիեննայի Շտեֆանպլացում բնակարան է նվիրել ՊՆ նախկին նախարարներից մեկի համար: 

Նշենք, որ, ըստ InfoPort.am-ի տեղեկությունների, ՊՆ նոր նախարար Վաղարշակ Հարությունյանը ևս ձեռնամուխ է եղել իր նախորդի օրոք կնքած ռազմական գործարքների ուսումնասիրությանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ փաստաբան Սիրունյանը բարձրաձայնել էր ՀՀ ՊՆ-ի մասնակցությամբ տարատեսակ չարաշահումների մասին` "ոչ պիտանի զենք զինամթերքի ձեռք բերմում, "Սնունդ բանակի համար" ծրագրում տեղ գտած չարաշահումներ, զրահաբաճկոնների շուկայականից թանկ գներով ձեռք բերում, Հայաստանից Թուրքիա զենք մատակարարելը, զենքի գնումների պլանները ըստ կամայականության փոփոսխելը, օֆֆշորային ընկերություններին պետական միջոցներից անտոկոս վարկ տրամադրելը ր այլն...":      

  • Կիսվել: