ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
 ՊՆ-ն կոչ է անում սահմանափակել այցելությունները ՊՆ ենթակա կառույցներ

ՊՆ-ն կոչ է անում սահմանափակել այցելությունները ՊՆ ենթակա կառույցներ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ Հայաստանում նոր կորոնավիրուսային վարակի արձանագրված դեպքերով պայմանավորված, ՀՀ զինված ուժերում, ի շահ զինծառայողների առողջական վիճակի և հնարավոր բարդություններից խուսափելու համար, դեռևս շարունակվում են իրականացվող կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները:

«Հաշվի առնելով վերոնշյալը և նպատակ ունենալով կանխել վարակի ներթափանցումը ՀՀ զինված ուժեր՝ հորդորում ենք.

հնարավորինս սահմանափակել այցելությունները ՀՀ պաշտպանության նախարարության ենթակա կառույցներ՝ ՀՀ ՊՆ վարչական համալիր, զորամասեր, ռազմաուսումնական և ռազմաբժշկական  հաստատություններ (հոսպիտալներ), խիստ անհրաժեշտության դեպքում վերոնշյալ հաստատություններ այցելելիս պարտադիր կրել պաշտպանիչ դիմակներ»,– ասվում է ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրությունում:

  • Կիսվել: