ՊՆ-ն աշխատանք կառաջարկի ծառայության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին. Պապիկյան
ՀՀ Պաշտպանության նախարարությունն աշխատանք կառաջարկի ծառայության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին: Այս մասին այսօր, պատասխանելով քաղաքացիների հարցերին, ասաց ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը:
«Այսօր ունենք հնարավորություն հաշմանդամություն ձեռք բերած քաղաքացիների համար, ովքեր ունեն զինվորական որոշակի գիտելիքներ և պատկերացում ծառայության մասին։ Նրանք կարող են ներգրավել, օրինակ, զինկոմիսարիատներում աշխատանքի»,-ասաց Պապիկյանը:
Նա հավելեց, որ տարբեր աստիճանի հաշմանդամություն ունեցող զինծառայողները կարող են աշխատանքի ընդունվել նաև ռազմարդյունաբերական ձեռնարկություններում։


