ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՊՆ հանձնարարականով զորահավաքի աշխատանքներն արդեն սկսվել են. այն վերաբերում է պահեստազորում հաշվառված անձանց. ՊՆ խոսնակ

ՊՆ հանձնարարականով զորահավաքի աշխատանքներն արդեն սկսվել են. այն վերաբերում է պահեստազորում հաշվառված անձանց. ՊՆ խոսնակ

Առաջին շարակարգի զորահավաք է լինելու։ Այս մասին  InfoPort.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Նա հայտնեց, որ ՀՀ պաշտպանության նախարարի հանձնարարականով զորահավաքի աշխատանքներն արդեն սկսվել են, իրավական ակտի ընդունումից անմիջապես հետո կսկսվի բուն  զորահավաքի գործողությունը: Խոսքը վերաբերում է պահեստազորում հաշվառված անձանց:

Նշենք, որ Հայաստնում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն։ Մարտական գործողությունները շարունակվում են։ Հակառակորդն ունի կենդանի ուժի և զրահատեխնիկայի մեծ կորուստներ: ՊԲ ստորաբաժանումների կողմից ոչնչացվել են հակառակորդի 4 ուղղաթիռ, շուրջ 15 ԱԹՍ, այդ թվում՝ հարվածային, 10 տանկ և հետևակի մարտական մեքենա: ՊԲ կորուստները ճշտվում են:

  • Կիսվել: