շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Պատերազմը կանգնեցնելու առաջարկ անող գեներալը չի կարող ասել, որ Ջաբրայիլում հաջողություններ ունենք. Արմեն Գրիգորյան

Պատերազմը կանգնեցնելու առաջարկ անող գեներալը չի կարող ասել, որ Ջաբրայիլում հաջողություններ ունենք. Արմեն Գրիգորյան

Ես համոզված եմ, որ հանրությունն ամբողջովին իր հարցերի պատասխանները ստացել է, իսկ մի որոշ խմբակ կարող է շարունակել ասել, որ հարցերի պատասխանը չի տվել: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով ԱԽ նիստերի արձանագրությունների բացահայտմանը:

Նշենք, որ դրանք վերաբերում են ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանին:

Արմեն Գրիգորյանը, մասնավորապես, ասաց. ՛՛Ես խորհուրդ եմ տալիս մեր հրապարակումները առանձին չկարդալ: Մեր հայտարարությունները կարդալու համար պետք է բացել Օնիկ գասպարյանի նոյեմբերի 17-ի հայտարարությունը, բոլոր տողերը կարդալուց հետո բացել մեր գաղտնազերծված հատվածները:

Օրինակ՝ նա ասում է, որ հունիսի 8-ին նշանակվելուց մի քանի օր հետո ԱԽ-ին եմ ներկայացրել ռազմաքաղաքական, տարածաշրջանային իրավիճակը: բացում ենք ԱԽ նիստի օրակարգը, տեսնում ենք, որ Օնիկ Գասպարյանը զեկույց չունի: Հասկանում ենք, որ սուտ է ասել:

Անցնում ենք մյուս հարցերին, երբ ասում է՝ ես ասել եմ պատերազմը 2-3 օրում կանգնեցրեք: Դուք հասկանում եք, չէ՞, որ նման առաջարկ անող գեներալ-լեյտենանտը չի կարող ասել, որ Ջաբրայիլում հաջողություններ ունենք, չի կարող ասել՝ թշնամին որեւէ առաջընթաց չունի: Այսինքն ես կարող եմ հասկանալ, որ նույնիսկ դիրք չեն գրավել:

Ո՞նց կարող է Օնիկ Գասպարյանը իր տեքստում ասի՝ 2-3 օրում կանցնեցրեք պատերազմը, որը սուտ է եւ իր զեկույցում ասի՝ թշնամին որեւէ առաջընթաց չի ունեցել, Ջաբրայիլի ուղղությամբ հաջողություններ ունենք, հայտարարի, որ բանակն իր խնդիրները կատարում է եւ շարունակելու է կատարել: Այսինքն մեր հրապարակած տեքստը բավարար է, որպեսզի մեր հանրությունը համապարփակ հասկանա, թե ինչ է տեղի ունեցել: Եթե մենք ամբողջ տեքստն էլ հրպարակենք, կարող է այդ խմբակը ասի՝ վիդեոն էլ հրապարակենք, որ տեսնեբնք, թե ով ինչքան ջուր է խմել՛՛:

Պատերազմի ընթացքում, ըստ ԱԽ քարտուղարի, Օնիկ Գասպարյանի հետ կապված որեւէ խնդիր չի առաջացել, բոլոր խնդիրներն առաջացել են պատերազմից հետո՝ նոյեմբերի 17-ից սկսած:

Գրիգորյանը նշեց. ՛՛Էլի շատ շահարկումներ են եղել, բոլոր շահարկումներին պատասխանելու ենք եւ հստակություն ենք մտցնելու՛՛:

  • Կիսվել: