Պատերազմում ամենաորոշիչը մարդու կամքն ու խելքն են. ՊՆ ներկայացուցիչ
Տեխնիկան իհարկե կարևոր է, հատկապես 5 րդ սերնդի պատերազմում, սակայն միևնույնն է պատերազմում ամենաորոշիչը մարդու կամքն ու խելքն է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
՛՛Այս պատերազմը գնալով ավելի է մոտենում հենց կամքի ու խելքի գործոնների կարևորությանը։ Մեր լեռների ու ձորերի, մեր անտառների ավելի լավ իմացությունը, մեր վճռականությունն է որոշիչը՛՛,-նշել է նա։