Պապիկյանը չի կարծում, թե պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատելու մասին նախագիծը նախընտրական քարոզարշավ է
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի կարծում, թե պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատելու մասին նախագիծը նախընտրական քարոզարշավ է։
«Հանրության արձագանքներն ենք հաշվի առել։ Նախագծի՝ հունվարի 1-ից ուժի մեջ մտցնելը նրա մասին է, որ եթե դա հունիսին տեղի ունենար, իսկ դրա մասին խոսակցությունները կային նոյեմբերից, դա հունվարի 1-ից հետո բանակ գնացողների համար կլիներ անարդար։ Հնարավորությունը կար, և հաշվարկները մեզ թույլ էին տալիս դա անել ավելի վաղ, մենք անսալով մեր հասարակության մտահոգություններին, հանգեցիքն այդ որոշմանը»,-ասաց Պապիկյանը։


