երեքշաբթի, մարտ 19
19 / 3 / 2024
Օպերացիայի գաղափարը ես եմ առաջարկել. Սամվել Բաբայանը՝ հայկական կողմի համար ողբերգական ելքով գործողության մասին

Օպերացիայի գաղափարը ես եմ առաջարկել. Սամվել Բաբայանը՝ հայկական կողմի համար ողբերգական ելքով գործողության մասին

Օպերացիայի գաղափարը ես եմ առաջարկել: Այս մասին այսօր, Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում խոսելով հայտնի օպերացիայի վերաբերյալ, որի ընթացքում, տեղեկությունների համաձայն, հայկական կողմը տվել է 600-ից ավելի զոհ ու կորցրել մեծ քանակությամբ տեխնիկա, ասաց Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարել էր, որ օպերացիայի գաղափարն առաջարկել է Արցախյան առաջին պատերազմում մեծ ավանդ ունեցած գեներալ:

Ինչպես նշեց Բաբայանը՝ առաջարկը եղել է իր կողմից, համաձայնությունը տվել է ՊԲ հրամանատարությունը:

Նա հավելեց, որ օպերացիայի ընթացքում հայկական կողմն ունեցել է 2 զոհ, ոչ թե 700, իսկ օպերացիան կապ չունի Լելեթեփեի հետ։ Ինչ վերաբերում է տեխնիկային, ապա, ըստ նրա, 11 տեխնիկայից 8-ը խփվել է, 3-ը հետ է բերվել:

 

  • Կիսվել: