շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Օդային տագնապի դեպքում վարքագծի պարզագույն կանոնները

Օդային տագնապի դեպքում վարքագծի պարզագույն կանոնները

ՀՀ ԱԻՆ-ը տեսանյութ է ներկայացրել, թե ինչպես պետք է վարվել օդային տագնապի ժամանակ։
 
«Սիրելի՛ հայրենակիցներ,
 
Մեզանից յուրաքանչյուրը դեռևս դպրոցական տարիներից, ուսումնական վարժանքներից հիշում է օդային տագնապի ժամանակ վարքագծի պարզագույն կանոնները:
 
Ճիշտ է, այս պահին չկա դրա անհրաժեշտությունը, բայց հատկապես սահմանամերձ շրջանների մեր հայրենակիցների գիտելիքների թարմացումը չի խանգարի:
 
Օդային տագնապի դեպքում չենք խառնվում իրար, ընդամենը հետևում են վարքագծի պարզագույն կանոններին»,- ասված է ԱԻՆ հայտարարությունում։
 

  • Կիսվել: