հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Մի խոսքով՝ վատ․ Արտակ Դավթյանը՝ 10 միլիոն դրամով բանակից ազատվելու նախագծի մասին

Մի խոսքով՝ վատ․ Արտակ Դավթյանը՝ 10 միլիոն դրամով բանակից ազատվելու նախագծի մասին

Ես, որպես ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, ոնց մեկնաբանեմ, որպեսզի գումարով ազատվեն․ մի խոսքով՝ վատ։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը՝ անդրադառնալով Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանի նախաձեռնությանը։

«Ոնց մեկնաբանեմ: Շատերն իրենց տները կծախեն, որպեսզի այդ 10 միլիոնը տան: Ուրիշ բան, որ 100 միլիոնի մասին մտածեինք, տեսնեինք քանի հոգի այդ 100 միլիոնը կտան, կազատվեն, միգուցե քննարկելու խնդիր կունենանք: Բայց 10 միլիոնը քննարկելու խնդիր չէ: Մոտացման տեսակետից գտնում եմ, որ ճիշտ չէ: Ինձ համար, որպես ԳՇ պետ, առաջնային է, որպեսզի զորքերը համալրեմ, ուզում եմ, որ բոլորը հավասար ծառայեն», - ասաց Արտակ Դավթյանը:

Հիշեցնենք, որ այդ օրինագծով հնարավորություն է տրվում վճարել 10 մլն դրամ եւ երկու տարվա փոխարեն ծառայել ընդամենը մեկ ամիս:

«Տասը միլիոն դրամը հավասար է երկու պայմանագրային զինծառայողի երկու տարվա աշխատավարձին: Ես տասնյակ երկրների փորձ եմ ուսումնասիրել, որոնք կտեղադրեմ իմ ֆեյսբուքյան էջում»,- ասել էր Սարգսյանը:

Հարցին, թե ինչ դիրքորոշում ունի այդ նախագծի վերաբերյալ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ով նաեւ նախկինում պաշտպանության փոխնախարար է եղել, Հայկ Սարգսյանը պատասխանեց, որ նրա կարծիքը դրական է:

  • Կիսվել: