չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Մեր հետախուզությունը շարունակում է վերահսկել հակառակորդին՝ ավելի խորը և ավելի մեծ ընդգրկվածությամբ․Դավիթ Տոնոյանի տեսլականը

Մեր հետախուզությունը շարունակում է վերահսկել հակառակորդին՝ ավելի խորը և ավելի մեծ ընդգրկվածությամբ․Դավիթ Տոնոյանի տեսլականը

ՀՀ պաշտպանության նախարար ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԻ տեսլականը պաշտպանության ոլորտի և զինված ուժերի զարգացման առաջնահերթությունների վերաբերյալ։ ՊՆ խոսնակը հրապարակել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի տեսլականը։

«Տեսլականի նպատակը կատարված աշխատանքների վերաբերյալ որոշակի ցուցանիշներով հաշվետու լինելը չէ, ոչ էլ կոնկրետ նպատակներ, խնդիրներ և կատարման ժամկետներ ունեցող ծրագիր ներկայացնելը: Այդ ամենն իրականացվում է կառավարության գործունեության շրջանակներում՝ տարբեր ձևաչափերով և պարբերականությամբ: Տեսլականը նպատակ ունի պաշտպանության համակարգի ներկայի և ապագայի վերաբերյալ իմ մոտեցումներն ու գնահատականները հասցնելու մեր հասարակությանը, կառավարության և պաշտպանության նախարարության իմ գործընկերներին, թիմակիցներին և զինված ուժերի ամբողջ անձնակազմին: Անցած երկամյա ժամանակահատվածում թե´ Հայաստանի Հանրապետության վարչապետը, թե´ կառավարության իմ գործընկերները և թե´ պաշտպանության նախարարության ու զինված ուժերի անձնակազմն աշխատել և, վստահ եմ, շարունակելու են աշխատել մեկ միասնական թիմով՝ առանձնահատուկ վերաբերմունք ցուցաբերելով պաշտպանության ոլորտին առնչվող խնդիրներին ու դրանց լուծման եղանակներին: Առավել ուրախալի է, որ այդ խնդիրները մշտապես եղել են քաղաքացիական հասարակության քննադատական հայացքի ներքո:

Անցած ժամանակահատվածում բանակի խնդիրները չեն փոխվել.

 Մեր զինծառայողները շարունակում են տեղակայված մնալ մեր հակառակորդի հետ դեմ հանդիման՝ Հայաստանի պետական սահմանի և Արցախի շփման գծի ամբողջ երկայնքով՝ ակտիվորեն կիրառելով տեխնիկական նոր միջոցներ, մարտական հերթապահության կատարելագործված ձևեր և եղանակներ:

 Մեր ստորաբաժանումները շարունակում են զորավարժությունների և վարժանքների ընթացքում հղկել և կատարելագործել իրենց մարտական խնդիրները՝ յուրացնելով նոր սերնդի սպառազինությունն ու հարձակողական մարտավարությունը։

 Մեր հետախուզությունը շարունակում է վերահսկել հակառակորդին՝ ավելի խորը և ավելի մեծ ընդգրկվածությամբ:

 Մեր ՀՕՊ համակարգը շարունակում է իր ամենօրյա հերթապահությունը՝ բոլոր բարձրությունների վրա թիրախավորելով ավելի ու ավելի շատ հավանական թիրախներ, մեր ավիացիան շարունակում է օդում լիակատար գերազանցության հասնելու գերձայնային ընթացքը՝ յուրացնելով նոր սերնդի բազմաֆունկցիոնալ ինքնաթիռները:

 Մեր ինժեներական և ռադիոէլեկտրոնային համակարգերն օրեցօր մեծացնում են ցամաքում և օդում հավանական հակառակորդի գործողությունների ճնշման կարողությունները»։

ավելին այստեղ՝ http://mil.am/hy/news/7931

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: