չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Արթուր Ղազինյանը կառաջադրվի երրորդ անգամ․ Արծվիկ Մինասյան

Արթուր Ղազինյանը կառաջադրվի երրորդ անգամ․ Արծվիկ Մինասյան

«Հայաստան» խմբակցությունը երրորդ անգամ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի ղեկավարի տեղակալի պաշտոնում կառաջադրի Արթուր Ղազինյանի թեկնածությունը: Այս մասին տեղեկացնում է խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

Իշխող մեծամասնությունն արդեն երկու անգամ մերժել է Արթուր Ղազինյանի թեկնածությունը՝ որպես հիմնավորում ներկայացնելով, թե վերջինս հեռու է ռազմական գործից։

Մինասյանի խոսքով՝ իրենք վստահ են, որ Արթուր Ղազինյանը լավագույնս կիրականացնի Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահի գործառույթները։ 

 

  • Կիսվել: