շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ԼՂ-ում ռուս խաղաղապահների ներկայության ընթացքում լուրջ միջադեպեր թույլ չեն տրվել. Շոյգու

ԼՂ-ում ռուս խաղաղապահների ներկայության ընթացքում լուրջ միջադեպեր թույլ չեն տրվել. Շոյգու

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայության ընթացքում լուրջ միջադեպեր թույլ չեն տրվել: Այս մասին ՌԴ ՊՆ կոլեգիայի ընդլայնված նիստին ժամանակ ասել է գերատեսչության ղեկավար Սերգեյ Շոյգուն, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Այսօրվա դրությամբ ոչ մի լուրջ միջադեպ թույլ չի տրվել: Բացվել եւ պահպանվում է քաղաքացիական ավտոմեքենաների անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով՛՛:
 
Ըստ Շոյգուի՝ ռուս խաղաղապահների ղեկավարությամբ ռազմագերիների փոխանակում է կազմակերպվել հայկական եւ ադրբեջանական կողմերի միջեւ` ՛՛բոլորը բոլորի դիմաց՛՛ սկզբունքով: Տեղի է ունեցել նաև դիերի փոխանակում:
 
ՌԴ ՊՆ-ն ասել է նաև, որ խաղաղապահ օպերացիան Լեռնային Ղարաբաղում  իրականացվում է նոյեմբերի 10-ից` եռակողմ պայմանավորվածությունների համաձայն, և այսօրվա դրությամբ ռուսական զորքերի խմբավորումը 23 դիտակետ է տեղակայել նշանակված տարածքներում:
 
՛՛Քաղաքացիները լիարժեք անվտանգության պայմաններում վերադառնում են իրենց բնակության շրջաններ եւ վերականգնում են իրենց տները: Նրանց օգնում են խաղաղապ գործունեության կառավարման կենտրոնի զինծառայողները: Նոյեմբերի 14-ից ռուս խաղաղապահներն ապահովել են ավելի քան 42.000 փախստականի վերադարձը՛՛-նշել է նա:
 
Շոյգուի խոսքով՝ ռուս խաղաղապահները նաեւ ականազերծում են Լեռնային Ղարաբաղի տարածքը: Այսօրվա դրությամբ վնասազերծվել է ավելի քան 6 հազար պայթունավտանգ օբյեկտ:
 

  • Կիսվել: