շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Խաղաղության մարտիկ» բանակային միջազգային մրցույթին մասնակցելու համար Հայաստան է ժամանել Ռուսաստանի ԶՈՒ պատվիրակությունը

«Խաղաղության մարտիկ» բանակային միջազգային մրցույթին մասնակցելու համար Հայաստան է ժամանել Ռուսաստանի ԶՈՒ պատվիրակությունը

Արմի-2020-ի "Աշխարհի զինվոր" մրցույթի միջազգային փուլի շրջանակներում Հայաստան է ժամանել մրցույթի համառուսաստանյան փուլի հաղթողների թիմը Ռուսաստանից: Ինչպես հաղորդում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը, "Արմի-2020"-ի "Խաղաղության մարտիկ" մրցույթի ռուս մասնակիցների դիմավորման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարարության Դիլիջանի զինվորական վարժարանում:
 
Հայաստանի ռազմական գերատեսչության ներկայացուցիչներն իրենց ուղերձում այս իրադարձությունը որակել են որպես հայ-ռուսական բարեկամության ամրապնդման գործում երկկողմ համագործակցության զարգացման քայլ, հաջողություններ մաղթել ռուսական թիմին և վստահեցրել մրցումների անցկացման կազմակերպչական բարձր մակարդակի մասին:
 
Նշենք, որ օգոստոսի 23-ին Դիլիջանում տեղի կունենա "Խաղաղության մարտիկ" բարեկամական բանակների զինծառայողների ռազմա-մասնագիտական վարպետության 12-րդ միջազգային մրցույթի բացումը: Մրցումները կանցկացվեն օգոստոսի 23-ից սեպտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում Երեւան, Դիլիջան եւ Իջևան քաղաքներում տեղակայված զորամասերի եւ սպորտային համալիրների տարածքում: Մրցույթի ծրագիրը նախատեսված է 14 օրվա համար և ներառում է "աթլետ" ռազմամարզական մրցույթը, "պրոֆեսիոնալ" և "դիպուկահար" մարտական պատրաստության առարկաների մրցույթները, "Էրուդիտ" ինտելեկտուալ տուրը և "Կավալեր" տաղանդների գրական - գեղարվեստական և պարային-ստեղծագործական մրցույթը:
 
 «Խաղաղության մարտիկ» Բարեկամական բանակների զինծառայողների ռազմա-մասնագիտական վարպետության միջազգային մրցույթն անցկացվում է ամեն տարի 2009 թվականից ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի որոշմամբ եւ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության եւ ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարությունների միջեւ երկկողմ համագործակցության ծրագրերին համապատասխան:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: