շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ալիևի հրամանով Ադրբեջանի զինուժը բերվել է մարտական բարձր պատրաստվածության

Ալիևի հրամանով Ադրբեջանի զինուժը բերվել է մարտական բարձր պատրաստվածության

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով՝ ադրբեջանական զինված ուժերը բերվել են մարտական ​​բարձր պատրաստվածության, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Նշվում է, Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը  Կենտրոնական հրամանատարական կետում՝ ծառայողական խորհրդակցության ժամանակ, ասել է, որ զինված ուժերը բարձր մարտական ​​պատրաստվածության են բերվել հանրապետության սահմանին և ՛՛Ադրբեջանի Հանրապետության տարածքներում, որտեղ ժամանակավորապես տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը (Արցախի Հանրապետության՝ Ադրբեջանի կոմից օկուպացված տարածքներում - խմբ.)՛՛:

 

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: