չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Ինչ կարվի, եթե պարտադիր զինվորական ծառայությունից ազատվածը հրաժարվի այդ արտոնությունից. Հրաչյա Հակոբյանը՝ զեկուցողին

Ինչ կարվի, եթե պարտադիր զինվորական ծառայությունից ազատվածը հրաժարվի այդ արտոնությունից. Հրաչյա Հակոբյանը՝ զեկուցողին

Այսօր Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հրաչյա Հակոբյանը, անդրադառնալով՝ պատերազմի ընթացքում զոհված հայր, մայր, քույր, եղբայր ունենալու դեպքում պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հնարավորություն տալու նախագծին, հետաքրքրվեց, թե ինչպես է լինելու, երբ քաղաքացին հրաժարվի այդ արտոնությունից:

«Եթե մարդը որոշի, որ ուզում է  գնալ և ծառայել, այդ դեպքում ի՞նչ է արվում»,- հարցրեց նա նախագծի զեկուցող՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Հայկ Սարգսյանին:

Հայկ Սարգսյանը նախ ասաց, որ գործող կարգավորումներով, օրենքով սահմանված կարգով, պարտադիր զինվորական ծառայությունից ազատված զինծառայողների այն խումբը, որոնք ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից՝ կրթության հիմքով և ոչ թե առողջական հիմքով, կարող են հրաժարվել այդ արտոնությունից և գնալ պարտադիր զինվորական ծառայության:

 Ըստ նրա՝ այս խումբը ևս պետք է ներառել կրթության հիմքով ազատվածների խմբի մեջ, և եթե ցանկություն ունենան գնալու զինվորական ծառայության, գնան՝ ինչպես կրթության դեպքում: Նա նշեց, որ ներկայացված նախագծով ներառված խմբի դեպքում ավելի լավ տարբերակ էլ կա, և ցանկության դեպքում, կարող են որպես պայմանագրային զինվորական՝ ծառայության անցնել:

  • Կիսվել: