շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հրապարակվել են սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով զոհվածներից ևս 51–ի անունները

Հրապարակվել են սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով զոհվածներից ևս 51–ի անունները

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հրապարակել է 2022 թ.–ի սեպտեմբերի 13-ի ու հաջորդող օրերի ադրբեջանական հարձակումների հետևանքով զոհված զինծառայողների երկրորդ ցուցակը։

Հիմնադրամը նոյեմբերի 2-ին հրապարակել էր 93 զոհերի անուններ։

Հիմնադրամը հրապարակել է սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով ևս 51 զոհվածի անուն, այսինքն` արդեն պաշտոնապես հայտնի է 144 զոհի տվյալներ։

Նշվում է, որ հիմնադրամը նոյեմբերի 10-14-ը նոր հատուցումներ է տրամադրել 55 զոհված, անհայտ բացակայող ճանաչված կամ զինհաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների դեպքերով, որոնցից 51-ը` սեպտեմբերի ագրեսիայի զարգացումների արդյունքում։

Ընդհանուր առմամբ` սեպտեմբերի 13-ի դեպքերի արդյունքում հիմնադրամը հատուցումներ է տրամադրել 144 դեպքերով։ Այսպիսով` նոյեմբերի 14-ի դրությամբ հիմնադրամի շահառուների ընդհանուր թիվը 5012 է, կատարվել է 68․2 միլիարդ դրամի հատուցում։

Հավելենք, որ զոհերից յուրաքանչյուրի ընտանիքը հիմնադրամից միանվագ ստանում է 10 մլն դրամ, ապա ամեն ամիս`200 000–ական դրամ։

Զոհերի անունների դիմաց նշված են նրանց ծննդյան տարին ու ամսաթիվը և զոհվելու օրը։

Ստորև ներկայացնում ենք նոր հրապարակված ցանկը.

 
1. Միքայել Մկրտչյան Էռնեստի` ժամկետային - 29 նոյեմբերի 2002 - 13 սեպտեմբերի 2022
2. Սարգիս Մանուկյան Գևորգի` ժամկետային - 23 հուլիսի 2002 - 14 սեպտեմբերի 2022
3. Տիգրան Մուսայելյան Սանասարի` ժամկետային - 19 մայիսի 2003 - 13 սեպտեմբերի 2022
4. Սամվել Սահարյան Անդրանիկի` ժամկետային - 08 նոյեմբերի 2002 - 13 սեպտեմբերի 2022
5. Հրաչ Սարգսյան Մխիթարի` ժամկետային - 14 փետրվարի 2003 - 13 սեպտեմբերի 2022
6. Վահե Կարապետյան Ստեփանի` ժամկետային - 30 նոյեմբերի 2003 - 13 սեպտեմբերի 2022
7. Խաչիկ Գրիգորյան Արմենի` ժամկետային - 18 հունիսի 2002 - 13 սեպտեմբերի 2022
8. Վահագն Սարգսյան Արմենի` ժամկետային - 03 սեպտեմբերի 2003 - 13 սեպտեմբերի 2022
9. Հայկ Թովմասյան Կարենի` ժամկետային - 16 հունիսի 2002 - 13 սեպտեմբերի 2022
10. Արգիշտի Ստեփանյան Գալուստի` ժամկետային - 05 հունիսի 2003 - 13 սեպտեմբերի 2022
11. Անդրանիկ Վարդանյան Արամի` ժամկետային - 10 նոյեմբերի 2002 - 13 սեպտեմբերի 2022
12. Էդուարդ Սիանոսյան Արմենի` ժամկետային - 22 օգոստոսի 2002 - 13 սեպտեմբերի 2022
13. Գոռ Վարդանյան Ռոբերտի` ժամկետային - 27 հունվարի 2003 - 13 սեպտեմբերի 2022
14. Լևոն Վարդանյան Կարենի` ժամկետային - 03 դեկտեմբերի 2003 - 13 սեպտեմբերի 2022
15. Սարմեն Բեջանյան Արկադյայի` պայմանագրային սպա- 24 մայիսի 2000 - 13 սեպտեմբերի 2022
16. Գագիկ Հարությունյան Սամվելի` ժամկետային - 27 հոկտեմբերի 2002 - 13 սեպտեմբերի 2022
17. Տարոն Սիմոնյան Խաչատուրի` պայմանագրային սպա - 16 հունիսի 1983 - 13 սեպտեմբերի 2022
18. Վաղարշակ Արշակունի Վազգենի` կամավորական - 01 հունվարի 1958 - 13 սեպտեմբերի 2022
19. Արմեն Ասլամազյան Գեորգիի` պայմանագրային շարքային - 28 հունվարի 1978 - 13 սեպտեմբերի 2022
20. Աշոտ Միսկարյան Սամվելի` պայմանագրային շարքային - 02 մայիսի 1982 - 14 սեպտեմբերի 2022
21. Արման Մխիթարյան Վանիկի` պայմանագրային շարքային - 02 ապրիլի 1978 - 13 սեպտեմբերի 2022
22. Կարեն Սարգսյան Համլետի` պայմանագրային շարքային - 06 հուլիսի 1975 - 14 սեպտեմբերի 2022
23. Սիաբանդ Թամոյան Քյարամի` պայմանագրային շարքային - 07 հոկտեմբերի 1977 - 14 սեպտեմբերի 2022
24. Արթուր Խաչատրյան Հայկազունու` պայմանագրային շարքային - 12 ապրիլի 1981 - 13 սեպտեմբերի 2022
25. Ավետիք Ալիխանյան Արտակի` ժամկետային - 19 սեպտեմբերի 2002 - 14 սեպտեմբերի 2022
26. Սարգիս Արշակյան Վարդգեսի` ժամկետային - 18 դեկտեմբերի 2003 - 13 սեպտեմբերի 2022
27. Մարտին Ավետիսյան Հայկի` ժամկետային - 07 դեկտեմբերի 2002 - 13 սեպտեմբերի 2022
28. Հակոբ Բալաբեկյան Կարապետի` ժամկետային - 05 ապրիլի 2003 - 13 սեպտեմբերի 2022
29. Արման Ծատուրյան Վարդանի` ժամկետային - 04 հուլիսի 2003 - 14 սեպտեմբերի 2022
30. Մաքսիմ Գևորգյան Արթուրի` ժամկետային - 07 մայիսի 2003 - 13 սեպտեմբերի 2022
31. Սերյոժա Գրիգորյան Սամվելի` ժամկետային - 02 հոկտեմբերի 2002 - 13 սեպտեմբերի 2022
32. Արմեն Կարապետյան Կարապետի` պայմանագրային սպա - 20 փետրվարի 1992 - 13 սեպտեմբերի 2022
33. Մխիթար Ավագյան Զարզանդի` պայմանագրային շարքային - 02 հունվարի 1986 - 13 սեպտեմբերի 2022
34. Արման Գրիգորյան Արսենի` պայմանագրային շարքային - 12 հունվարի 1978 - 13 սեպտեմբերի 2022
35. Ալիսա Մելքոնյան Սուրիկի` պայմանագրային շարքային - 01 փետրվարի 1981 - 13 սեպտեմբերի 2022
36. Սաղաթել Սարգսյան Հրաչիկի` պայմանագրային շարքային - 22 փետրվարի 1985 - 13 սեպտեմբերի 2022
37. Հակոբ Ստեփանյան Պետիկի` կամավորական - 09 ապրիլի 1970 - 14 սեպտեմբերի 2022
38. Սաշա Ասատրյան Արթուրի` ժամկետային - 08 դեկտեմբերի 2002 - 14 սեպտեմբերի 2022
39. Արմեն Գասպարյան Արկադիի` ժամկետային - 27 ապրիլի 2003 - 13 սեպտեմբերի 2022
40. Կարեն Գրեյան Աբրահամի` ժամկետային - 14 նոյեմբերի 2003 - 14 սեպտեմբերի 2022
41. Հենրիկ Հարությունյան Հովիկի` ժամկետային - 15 դեկտեմբերի 2002 - 14 սեպտեմբերի 2022
42. Յուրի Հունանով Էդուարդի` ժամկետային - 16 փետրվարի 2003 - 13 սեպտեմբերի 2022
43. Արթուր Մարգարյան Գվիդոնի` ժամկետային - 19 հուլիսի 2002 - 14 սեպտեմբերի 2022
44. Արամ Մնացականյան Էդիկի` ժամկետային - 01 օգոստոսի 2002 - 13 սեպտեմբերի 2022
45. Արայիկ Ներսեսյան Նորայրի` ժամկետային - 10 հոկտեմբերի 2002 - 13 սեպտեմբերի 2022
46. Ազատ Ներսիսյան Արկադիի` ժամկետային - 13 հունվարի 2003 - 13 սեպտեմբերի 2022
47. Նարեկ Սահակյան Հովհաննեսի` ժամկետային - 28 մայիսի 2003 - 13 սեպտեմբերի 2022
48. Սարգիս Սարգսյան Կարենի` ժամկետային - 05 նոյեմբերի 2002 - 15 սեպտեմբերի 2022
49. Սերյոժա Ստեփանյան Դավթի` ժամկետային - 24 հոկտեմբերի 2003 - 13 սեպտեմբերի 2022
50. Հովհաննես Վարդանյան Հրաչյայի` ժամկետային - 16 հուլիսի 2003 - 13 սեպտեմբերի 2022
51. Գուրգեն Զաքարյան Խաչիկի` ժամկետային - 27 հուլիսի 2003 - 14 սեպտեմբերի 2022։
 
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։

Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։

  • Կիսվել: