կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ՀՀ–ում ՀՌՕ ռազմակայանում «Բուժաշխատողի օր» խորագրով միջոցառում կանցկացվի

ՀՀ–ում ՀՌՕ ռազմակայանում «Բուժաշխատողի օր» խորագրով միջոցառում կանցկացվի

ՀՀ–ում ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) ռազմակայանում «Բուժաշխատողի օր» խորագրով միջոցառում կանցկացվի։ Տեղեկությունը հայտնում է ՀՌՕ մամուլի ծառայությունը։
Բուժաշխատողները վարժանքներ կանցկացնեն մարտադաշտից վիրավորներին տարհանելու, ընթացքում խոչընդոտներ հաղթահարելու, վիրավորներին և տուժածներին որակյալ բժշկական օգնություն ցուցաբերելու, հիվանդների տեսակավորման, բոլոր տեսակի վնասվածքներին համապատասխան բուժօգնություն ցուցաբերելու համար:
 
Միջոցառման հիմնական նպատակն է լինելու ստուգել զինվորական բժիշկների պատրաստվածության մակարդակը, զարգացնել նրանց հոգեբանական պատրաստվածությունը ծայրահեղ իրավիճակներում համարժեք գործողությունների համար:

  • Կիսվել: