հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ՀՌՕ-ի զինծառայողները Հայաստանում կկատարեն ռազմակայանի օբյեկտների պայմանական հրդեհի մարման գործողություններ

ՀՌՕ-ի զինծառայողները Հայաստանում կկատարեն ռազմակայանի օբյեկտների պայմանական հրդեհի մարման գործողություններ

Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) ռազմակայանի հրշեջ թիմերի զինծառայողները Հայաստանում կմասնակցեն հատուկ մարզումների Գյումրիի եւ Երեւանի զինվորական կայազորներում։

Երեք օրվա ընթացքում հրշեջ հաշվարկները կկատարեն հրդեհի օջախների մարման, ենթակառուցվածքի եւ բնակելի շինությունների հրդեհի մասին իրազեկման գործողություններ՝ օգտագործելով կապի եւ հատուկ համակարգի ժամանակակից միջոցներ։ Այս մասին տեղեկացրել է ՀՌՕ-ի մամուլի ծառայությունը։

ՀՌՕ-ի զինծառայողները նաեւ կմարզվեն տուժածներին, գույքը եւ ռազմական տեխնիկան տարհանելու ուղղությամբ։ Հատուկ ուշադրություն կհատկացվի հրշեջ թիմերի գործողությունների համակարգմանը, նրանց գործողություններին ոչ ստանդարտ, ծայրահեղ իրավիճակներում, երբ պետք է չեզոքացնել ռազմակայանի օբյեկտների հրդեհը։

Հրշեջ թիմերի մարզումներն անցկացվելու են արդիականացված ժամանակակից հրշեջ մեքենաների օգտագործմամբ։

  • Կիսվել: