շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՀՀ ՊՆ ՌՈ զինծառայողները մեկնել են մարտական հերթապահության

ՀՀ ՊՆ ՌՈ զինծառայողները մեկնել են մարտական հերթապահության

Առաջնագծում մարտական հերթապահության կազմակերպմանն ընդգրկված են նաև ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության զինծառայողները։ Այս մասին հաղորդում է ՊՆ-ն:

Մարտի 2-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանի անմիջական վերահսկողությամբ անցկացվել է մարտական հերթապահության մեկնող անձնակազմի շարային ստուգատես։

Զինծառայողները հրահանգավորվել են խստագույնս հետևել մարտական հերթապահության կրման, ինչպես նաև անվտանգության ապահովման կանոնների պահպանմանը, լինել առավել աչալուրջ և զգոն:

 

  • Կիսվել: