չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ՀՀ պետական սահմանի երկայնքով ՊՆ ստորաբաժանումներին կփոխարինեն սահամանպահ զորքերը․ վարչապետ

ՀՀ պետական սահմանի երկայնքով ՊՆ ստորաբաժանումներին կփոխարինեն սահամանպահ զորքերը․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի ըթնացքում հայտարարեց՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող ժամանակավոր ճանապարհի հատվածում ՊՆ ստորաբաժանումներին կփոարինեն ՀՀ սահմանապահ զորքերը։

Ըստ նրա՝ այդպիսի առաջարկ է արվել նաև ադրբեջանական կողմին։

«Լաչինի միջանցքի հետ կապված հաջորդ զարգացումը կապված է երթուղու փոփոխության հետ։ 2022 թվականի օգոստոսին Ադրբեջանի և լեռնային Ղարաբաղի իշխանությունների միջև կայացրած որոշման արդյունքում Լաչինի միջանցքի երթուղին փոխվեց նոր ճանապարհի գործարկմամբ, բայց քանի որ Լաչինի միջանցքը ՀՀ–ին կապող ճանապարահը ամբողջությամբ պատրաստ չէր, գործարկվեց ժամանակավոր երթուղի, որը մուտք էր գործում ՀՀ տարածք Կոռնիձորի տարածքով, ապա Ադրբեջանի տարածք, հետո նորից ՀՀ տարածք։

Ձեռք բերված համաձայանության արդյունքում, այդ ճանապարհը գործարկվելու է մինչև 2023 թվականի ապրիլի մեկը։ նախօրեին մենք տեղեկացրել ենք ադրբեջանական կողմին, որ համաձայն պայմանավորվածության Կոռնիձորի կամրջից հետո ճանապարահը շարուանկվելու է միայն ՀՀ տարածքով, և որ ՀՀ սահմանապահ զորքերը այդ տարածքում իրականացնելու են միայն ՀՀ պետական սահմանի պահպանությունը, սահմանապահ զորքերը տեղակայլվելու են պետական սահմանին, այն նույն դիրքերում, որտեղ միչ օրս ՊՆ ստորաբաժանումներն են տեղակայված եղել»,– ասաց վարչապետը։

Երկրի ղեկավարի խոսքով՝ սակայն, ադրբեջանական լրահոսում արդեն հայտնվել են տեղեկություններ, որոնք փորձ են անում տեղի ունեցածը ներկայացնել որպես հերթական «բլոգբասթեր»։ Այս մոտեցումը կառուցողական չէ․ «Հայկական դիրքերի որևէ փոփոխություն այս ամենի արդյունքում տեղի չի ունեցել, այն տարբերությամբ, որ մենք մտադիր ենք նույն դիրքերից ՀՀ պետական սահմանի երկյանքով ՊՆ ստորաբաժանումներին դուրս բերել և նրանց փոխարեն տեղակայել սահամնապահ զորքերը»։

 Վարչապետը հույս հայտնեց, որ այս գործուղությունները կիրականացվեն առանց սադրանքի։

  • Կիսվել: