չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ՀՀ-ն կկարողանա ապահովել Հայաստանի տարածքով Ադրբեջանից Նախիջևան անցնող տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը

ՀՀ-ն կկարողանա ապահովել Հայաստանի տարածքով Ադրբեջանից Նախիջևան անցնող տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը

ՀՀ-ն կկարողանա ապահովել Հայաստանի տարածքով Ադրբեջանից Նախիջևան անցնող տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը: Այս մասին РИА Новости-ի հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը:

«Կցանկանայի նշել, որ «միջանցք» տերմինի օգտագործումը սխալ է, երբ խոսքը վերաբերում է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային կապերին», - ասել է Հարությունյանը:

Ըստ նրա, համաձայն Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության, միայն Լաչինն է միջանցք, որն ապահովում է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, մնացած բոլոր դեպքերում խոսքը տրանսպորտային հաղորդակցությունների մասին է:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: