ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հայաստանը կմասնակցի ՀԱՊԿ "Անխախտ եղբայրություն-2020" խաղաղապահ զորավարժություններին

Հայաստանը կմասնակցի ՀԱՊԿ "Անխախտ եղբայրություն-2020" խաղաղապահ զորավարժություններին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահ ուժերը հոկտեմբերի 12-16-ը Բելառուսի "Լոսվիդո" զորավարժարանում կանցկացնեն հրամանատարաշտաբային վարժանքներ:

Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Զորավարժության ընթացքում կմշակվեն ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի կողմից խաղաղապահ գործողության նախապատրաստման եւ վարման հարցերը:

Հրամանատարաշտաբային վարժանքին կմասնակցեն ՀԱՊԿ անդամ վեց պետությունների՝ Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի Հանրապետության, Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի եւ Տաջիկստանի ստորաբաժանումները:

  • Կիսվել: