շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայ մարդը սիրում է բանակը, բանակով է պաշտպանված զգում․ Արամ Սարգսյան

Հայ մարդը սիրում է բանակը, բանակով է պաշտպանված զգում․ Արամ Սարգսյան

Չկա աշխարհում որևէ զենք, որը կարող է հաղթել ոգուն: Այս մասին այսօր  Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը` շնորհավորելով բանակի տոնը:

«Ազատամարտի սկզբին, երբ բանակը ձևավորված չէր, ու ֆիդայական շարժում էր, հետո` Ապրիլյան պատերազմը, ինձ հստակ հիմնավորեցին, որ չկա աշխարհում որևէ զենք, որը կարող է հաղթել ոգուն»,- ասաց Սարգսյանը։

Նա շեշտեց, որ տարածաշրջանի իսկապես ամենամարտունակ բանակն ունենք․ «Մենք պահում ենք մեր հայրենիքը, մենք ցույց տվեցինք, որ տարածաշրջանի իսկապես ամենամարտունակ բանակն ենք, հիմա էլ ցույց ենք տալիս, որ անկախ նրանից՝ ընդդիմություն ես, թե իշխանություն, տղամարդ ես, թե կին, տարեց ես, թե երիտասարդ, մեր բոլորի մոտեցումը բանակի հանդեպ նույնն է: Հայ մարդը սիրում է բանակը, բանակով է պաշտպանված զգում, այսօրվա օրը տոն է բոլորիս համար»։

Արամ Սագսյանի խոսքով իրեն շատ ուրախացնում է նոր զինատեսակների գնումը, բավարարում է նաև զորակոչի գործընթացը:  «Նախկինում եթե որևէ տեղ զինվորականի ընկնելու կամ բանակից ազատվելու խնդիրները, հովանավորչության, կամ կաշառքի կոռուպցիոն մեթոդներով հնարավոր էին, հիմա գրեթե անհնարին են դարձել»,-ասաց նա:

  • Կիսվել: