ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել Արցախում Ռուսաստանի և խաղաղապահ առաքելության ջանքերը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել Արցախում Ռուսաստանի և խաղաղապահ առաքելության ջանքերը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին շարունակվող անկայունությամբ։ Այդ մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը «Դաշնակիցներ․ ՀԱՊԿ» պարբերականի հետ հարցազրույցում՝ նշելով, որ կազմակերպությունն ուշադիր հետևում է Հարավային Կովկասում իրավիճակի զարգացմանը և մշտական կապի մեջ է Երևանի հետ:

Գլխավոր քարտուղարը հիշեցրել է, որ օրերս է վերադարձել Երևանից, որտեղ Հայաստանի ղեկավարության հետ հանգամանորեն քննարկել է ստեղծված իրավիճակը։

Զասի խոսքով՝ ՀԱՊԿ-ում համոզված են, որ սահմանային վեճերը պետք է լուծվեն բացառապես քաղաքական ու դիվանագիտական ​​մեթոդներով։ Կազմակերպությունն աջակցում է հանձնաժողովի ձևավորման մտադրությանը, ինչն ամրագրված է նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարության մեջ, ինչպես նաև Հայաստանի Կառավարության քայլերին՝ ստեղծված իրավիճակը քաղաքական և դիվանագիտական ​​ճանապարհով կարգավորելու համար։ Կազմակերպությունը միակ լուծումը դա է համարում։

Զասը բարձր է գնահատել նաև Ռուսաստանի և խաղաղապահ առաքելության ջանքերն Արցախում։

  • Կիսվել: