ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ․ ՊՆ-ն՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին

Հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ․ ՊՆ-ն՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին

14։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ շարունակում է լարված մնալ։ Ինչպես արդեն հաղորդվել էր, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի էին դիմել՝ հարձակում գործելով տվյալ ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա։

Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։

Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Ինտենսիվ փոխհրաձգության արդյունքում հակառակորդն ունի զրահատեխնիկայի կորուստ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: