ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Գեղարքունիքի մարզպետը զրուցեց հրդեհված կացարանի զինծառայողների ծնողների հետ

Գեղարքունիքի մարզպետը զրուցեց հրդեհված կացարանի զինծառայողների ծնողների հետ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մոտեցել է Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհի հետեւանքով զոհված 15 զինծառայողների ծնողներին, որոնք փակել են Երևան-Սևան մայրուղին:

Ինչպես նշել են ծնողները՝ իրենք չեն հավատում առաջ քաշված պաշտոնական վարկածին եւ կարծում են, որ իրենց երեխաներն իրականում դիտավորության հետեւանքով են զոհվել։

Մասնավորապես՝ մարզպետի հետ զրույցում զոհված Գագիկ Բարսեղյանի հայրն ասաց. ՛՛Մենք պետությանը երեխա ենք տվել ու հիմա պահանջում ենք իմանալ, թե ինչու՞ այսպես ստացվեց։ Դեպքի վայրում անփույթ վիճակ է, ԱԻՆ-ը փնթի է աշխատել, չի նկարել իրենց, մեզ խաղացնում են մատների վրա, ասում են՝ կեսը պառկած է եղել, կեսն ասում են՝ ոչ՛՛:

Իր հերթին մարզպետը կոչ արեց ծնողներին բացել ճանապարհը եւ զրույցը շարունակել իր աշխատասենյակում։

Նա նաեւ նշեց. ՛՛Այն մարդիկ, որոնք անպատասխանատու հայտարարություններ են անում, ստանալու են իրենց արժանի գնահատականը, բայց այս գործողությամբ որեւէ բանի չենք հասնելու՛՛:

  • Կիսվել: