շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ լինել մշտական հաղորդակցության մեջ. խոսնակը՝ վարչապետի ու անհետ կորած եւ գերեվարված զինվորների հարազատների հանդիպման մասին

Ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ լինել մշտական հաղորդակցության մեջ. խոսնակը՝ վարչապետի ու անհետ կորած եւ գերեվարված զինվորների հարազատների հանդիպման մասին

Ավարտվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը անհետ կորած եւ գերեվարված զինվորների, քաղաքացիական անձանց ընտանիքների անդամների հետ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը:

՛՛Վարչապետը լսեց նրանց պահանջներն ու նոր մանրամասներ ներկայացրեց տարվող աշխատանքների վերաբերյալ։

Ձեռք է բերվել պայմանավորվածություն լինել մշտական հաղորդակցության մեջ, պարբերական հանդիպումների ընթացքում համատեղ քննարկել մեր հայրենակիցների հայտնաբերման եւ հետ վերադարձի ապահովման աշխատանքների ընթացքը՛՛,-նշել է նա։

 

 

  • Կիսվել: