շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Դեկտեմբերի 4-ին վերադարձված 10 գերիներից Տիգրանի գործով ՄԻԵԴ էր դիմել ՀՔԱՎ-ը

Դեկտեմբերի 4-ին վերադարձված 10 գերիներից Տիգրանի գործով ՄԻԵԴ էր դիմել ՀՔԱՎ-ը

2021 թ․ դեկտեմբերի 4-ին տեղեկություն տաածվեց, որ Հայաստան են վերադարձել նոյեմբերի 16-ին գերեվարված 10 հայ գերիներ։

Նրանց շարքում էր նաև Տիգրան Հակոբյանը, որի գերեվարվելու լուրը իմանալուց հետո նրա ընտանիքը դիմել էր Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ։

ՀՔԱՎ-ն անմիջապես հրատապ գանգատ էր ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ հիմքում դնելով համացանցում շրջանառվող տեսանյութը, որում երևում էր Տիգրանը։

ՀՔԱՎ-ի գանգատի հիման վրա ՄԻԵԴ-ը հրատապ միջոց կիրառելու որոշում է կայացրել և ժամկետ սահմանել դեկտեմբերի 1-ը։ Ադրբեջանը 6 օր ժամանակ է խնդրել և արդեն դեկտեմբերի 4-ին 10 գերիների շարքում վերադարձրել նաև Տիգրան Հակոբյանին։

ՀՔԱՎ իրավաբանները հրատապ միջոց կիրառելու դիմումներ ու գանգատներ Եվրոպական դատարան ներկայացրել են 44-օրյա պատերազմի ժամանակ գերեվարված այլ անձանց գործերով ևս։

  • Կիսվել: