հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Դեկտեմբերի 1-ից կվերսկսվեն արձակուրդները. Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է զինծառայողների ծնողների հետ

Դեկտեմբերի 1-ից կվերսկսվեն արձակուրդները. Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է զինծառայողների ծնողների հետ

Նոյեմբերի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Պաշտպանության բանակում ծառայող պարտադիր ժամկետային զինծառայողների ծնողների և հարազատների հետ։ Այս մաիսն տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծանոթացել է զինծառայողների ծնողների բարձրացրած խնդիրներին և հավաստիացրել, որ արվելու է առավելագույնը` մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների սոցիալ-կենցաղային պատշաճ պայմանների ապահովման, զինծառայողների ծնողների բարձրացրած հարցերի լուծման համար: Վաղարշակ Հարությունյանը հայտնել է, որ առաջնահերթ լուծումներ պահանջող խնդիրների կարգավորման համար արդեն իսկ տրվել են համապատասխան հանձնարարականներ։

Ինչ վերաբերում է պատերազմից հետո զինծառայողներին հանգստի հնարավորություն տրամադրելուն, ապա այս հարցը նույնպես շուտով լուծում կստանա` շնորհիվ դեկտեմբերի 1-ից վերսկսվող արձակուրդների։

  • Կիսվել: