շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
«Բանակի ակունքներում». ցուցադրություն՝ նվիրված հայոց բանակի կազմավորման 30-ամյակին

«Բանակի ակունքներում». ցուցադրություն՝ նվիրված հայոց բանակի կազմավորման 30-ամյակին

Այսօր Հայաստանի պատմության թանգարանի դիմահայաց կամարաշարի ներքո տեղի է ունեցել հայոց բանակի կազմավորման 30-ամյակին նվիրված ցուցադրության բացում՝ «Բանակի ակունքներում» խորագրով:

Պաստառների վրա ցուցադրված են ազգային բանակի կայացման հիմքում կարևոր դերակատարություն ունեցած ռազմական գործիչների, նրանց պատկանող անձնական իրերի և փաստաթղթերի լուսանկարներ, որոնց մեծ մասն ի պահ է տրված Հայաստանի պատմության թանգարանին:

Ինչպես նշել է Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն, մ.գ.թ., դոցենտ Դավիթ Պողոսյանը՝ ցուցահանդեսը նվիրված է հայոց բանակի տոնին։ Ներկայացված են իրադարձություններ, անհատներ, նաև այն նմուշները, որ պահվում են թանգարանում։

Ցուցադրության բացումից հետո անցկացվել է ռազմապարերի ուսուցման բաց դասը, որը վարել է  «Կարին» ավանդական երգի և պարի համույթի գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանը:

  • Կիսվել: