շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Նախագահը մասնակցել է ՀՀ ԶՈւ կազմավորման 32-ամյակին նվիրված միջոցառմանը (լուսանկարներ)

Նախագահը մասնակցել է ՀՀ ԶՈւ կազմավորման 32-ամյակին նվիրված միջոցառմանը (լուսանկարներ)

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և երկրի բարձագույն ղեկավարության հետ մասնակցել է հայկական բանակի կազմավորման 32-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը։

Արարողության ընթացքում ծրագրային ելույթներով հանդես են եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Միջոցառմանը մի խումբ զինծառայողներ պարգևատրվել են վարչապետի հուշամեդալով։

  • Կիսվել: