կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արարատի մարզպետը մասնակցել է ՀՀ բանակի կազմավորման 32-ամյակին նվիրված միջոցառումներին

Արարատի մարզպետը մասնակցել է ՀՀ բանակի կազմավորման 32-ամյակին նվիրված միջոցառումներին

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն այսօր մարզի համայնքներում մասնակցել է ՀՀ բանակի կազմավորման 32-ամյակին նվիրված միջոցառումներին։

Մարզպետ Թևոնյանը համայնքի ղեկավարների հետ այցել է մարզում տեղակայված զորամասեր, շնորհավորել զինծառայողներին օրվա առիթով։ Վերջիններս այցելել են նաև Սպարապետ Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան, ծաղիկներ խոնարհել Սպարապետի արձանի դիմաց։

Միջոցառումները շարունակվել են Վազգեն Սարգսյանի անունը կրող զորամասում անցկացված համերգային ծրագրով։

ՀՀ զինված ուժերի 32-րդ տարեդարձի առթիվ, ինչպես նաև Հայոց բանակի կողքին մշտապես լինելու և ռազմահայրենասիրական դաստիարակության գործում մեծ ավանդ ունենալու համար Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը և այլոք զորամասերի հրամանատարության կողմից պարգևատրվել են պատվոգրերով։

  • Կիսվել: