ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ազատում այրված զինվորների ծնողները բացեցին ճանապարհը՝ սպասելով պատասխան վարչապետից ու պաշտպանության նախարարից

Ազատում այրված զինվորների ծնողները բացեցին ճանապարհը՝ սպասելով պատասխան վարչապետից ու պաշտպանության նախարարից

Ազատ գյուղի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների ծնողները, որոնք երեքշաբթի երեկոյան փակել էին Երևան-Սևան ճանապարհը, որոշել են այն բացել՝ սպասելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի կողմից տեղեկատվության՝ հանդիպելու և պարզաբանումներ ստանալու համար։

Այդ մասին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հետ զրույցում նշեց փաստաբան Նորայր Նորիկյանը՝ հավելելով, որ ճանապարհի բացումը զոհված զինծառայողների ծնողները խնդրում են դիտարկել իբրև բացառիկ հարգանք Հայաստանի Հանրապետության և ՀՀ քաղաքացիների նկատմամբ։

Իր հերթին, Գեղարքունիքի մարզպետը խոստացավ կապվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ՝ ծնողների հետ հանդիպում կազմակերպելու համար։ 

 

  • Կիսվել: