շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Այս պահին սահմանային իրավիճակը հարաբերականորեն կայուն է, լարման միտում չի նկատվում. ՊՆ փոխնախարար

Այս պահին սահմանային իրավիճակը հարաբերականորեն կայուն է, լարման միտում չի նկատվում. ՊՆ փոխնախարար

Սահմանային իրավիճակն այս պահին հարաբերականորեն կայուն է:

 Այս մասին ասաց Հայաստանի պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում:

«Այս պահին ՀՀ սահմանամերձ հատվածներում վիճակը հարաբերականորեն կայուն է: ՊՆ-ն ուշիուշով հետևում է իրավիճակի դինամիկայի փոփոխությանը: Որևէ փոփոխության դեպքում անմիջապես կիրազեկենք հանրությանը»,-ասաց Սարգսյանը:

Անդրադառնալով հարցին, թե ադրբեջանական զորքերի կուտակումները ո՞ր ուղղություններով են՝ փոխնախարարը շատ մանրամասներ չբացեց՝ խնդրելով բավարարվել վերջին շրջանում հրապարակված տվյալներով:

Նա, սակայն, նշեց. «Չպետք է մոռանանք, որ Ադրբեջանի հետ ամբողջ սահմանագծով մենք սահմանային գոտում ենք հայտնվել: Եվ, եթե կուտակումներ լինում են, ապա դա վերաբերում է բոլոր հատվածներին՝ մի տեղ ավելի, մի տեղ պակաս, մի տեղ մի զինատեսակ ավելի, մի տեղ մի զինատեսակ պակաս: Բայց կարևորն այս պահին սահմանային իրավիճակը հարաբերականորեն կայուն է, և լարման միտում գոնե այս պահին չի նկատվում»:

  • Կիսվել: