հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Այս պահի դրությամբ վարչապետի պատասխաններից շատ գոհ եմ. անհետ կորած զինծառայողների հարազատները՝ վարչապետի հետ հանդիպումից հետո

Այս պահի դրությամբ վարչապետի պատասխաններից շատ գոհ եմ. անհետ կորած զինծառայողների հարազատները՝ վարչապետի հետ հանդիպումից հետո

Ինչպես այսօր արդեն տեղեկացրել ենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է անհետ կորած զինծառայողների հարազատների հետ:

Անհետ կորած զինծառայողներից մեկի մայրը, որն այլ քաղաքացիների հետ կառավարության շենքում հանդիպում էր վարչապետի հետ, լրագրողներին ասաց, որ վարչապետն իրենց վստահեցրել է, թե զբաղվում են գերեվարվածների հարցերով․ 

՛՛Մեզ տեղեկացրեց, որ հենց այսօրվանից, հենց այս պահից պետք է գնա հենց այդ գործերով՝ մեր կորած, գերեվարված երեխաների գործերով։ Ասաց, որ յուրաքանչյուր հատվածում աշխատում են՝ մինչև այդ հատվածը հակառակորդին տալը: Ասաց, որ աշխատում են, բայց անուններ չնշեց: Այս պահի դրությամբ վարչապետի պատասխաններից շատ գոհ եմ՛՛,-նշեց զինծառայողի մայրը։

 

  • Կիսվել: